Վաճառվում կամ վարձով է տրվում 1 ձևափոխված 2 սենյականոց բնակարան՝ 45 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ֆրունզե փողոցում՝ Երևան մոլի և Քվանտ վարժարանի մոտակայքում, 9 հարկանի պանելային շենքի 1-ին հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ` ճաղավանդակներով, հատակը ծածկված է լամինատով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով։ Բնակարանը կահավորված է և հագեցած է տեխնիկայով, միջանցքը լի է ներկառուցված պահարաններով։ Մոտակայքում կան դպրոցներ, մանկապարտեզ, խանութներ: