Վաճառվում կամ վարձով է տրվում 4 հարկանի առանձնատուն բնակելի 900 քմ. մակերեսով և 3800 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Գ. Հովսեփյան փողոցում: Այս լուսավոր առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է։ Առանձնատունը ունի 8 ննջասենյակ, 6 լոգասենյակ, խոհանոց, նախասրահ: Տունը պարսպապատված է։ Առանձնատունը կահավորված է և ապահովված անհրաժեշտ տեխնիկայով: Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթյա դուռ, օդորակիչներ, հատակը ծածկված է մանրահատակով: Առաջին հարկում ունի սեղանի բիլիարդի սենյակ, լվացքի համար հատկացված սենյակ, շոքեբաղնիք, լողավազան։ Ջեռուցումն իրականացվում է կենտրոնացված համակարգով: Ունի առանձին կաթսայատուն։ Բակում նախատեսված է տարածք` ամառային հանգստի համար, դեկորատիվ այգի, ինչպես նաև բացօթյա լողավազան։ Ավտոմեքենայի համար նախատեսված է ստորգետնյա ավտոտնակ։