Վաճառվում է 3 սենյականոց բնակարան` 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում՝ 14 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ նորոգված է, կատարված չեն միայն վերջնական հարդարման աշխատանքները։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով, որը ջեռուցվում է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Խոհանոցը և սանհանգույցը սալիկապատ են, սալիկապատված հատվածի հատակը ջեռուցվում է: Խոհանոցից կա մուտք դեպի ընդարձակ բաց պատշգամբ` լոջջա։ Ավտոմեքենաների համար հատկացված է ստորգետնյա կայանատեղ` 15000 $ հավելավճարով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։