Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 50 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում՝ 11 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է և ունի գեղեցիկ դիզայն։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է, ապահովված է տեխնիկայով և անկողնային պարագաներով։ Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները , ժամանցի վայրերը: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: