Գ. Հովսեփյան փողոցում՝ հեռուստաաշտարակի հարևանությամբ, վաճառվում կամ վարձակալության է տրվում 1 հարկանի առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 350 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 1150 քմ։ Առանձնատունը կապիտալ եվրո նորոգված է, ջեռուցվում է գազի կաթսայով։ Տեղադրված են եվրոպական արտադրության վիտրաժային պատուհաններ, օդորակիչներ, հյուրասենյակում առկա է բուխարի, իսկ սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են, ընդհանուր հատակը ծածկված է որակյալ լամինատով և պրեսգրանիտով։ Բաղկացած է խոհանոցից, հյուրասենյակից, 2 ննջասենյակից՝ իրենց լոգասենյակներով, սակայն առկա է 2 ննջասենյակ ավելացնելու հնարավորություն։ Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ և ժամանակակից կահույքով։ Տարածքը ամբողջովին պարսպապատված է, այգում ունի 100 հատ պտղատու ծառ։ Առանձնատունն ունի ընդարձակ բակ, տաքացվող լողավազան և բացօթյա կայանատեղ` 10 ավտոմեքենայի համար։ Առանձնատան հողատարածքն ունի 1000 մետր ընդլայնվելու հնարավորություն։ Օրավարձի գինը` 180.000 - 250.000 դրամ` կախված օրերի քանակից: