Վաճառվում է 4 սենյականոց շքեղ և բարձրորակ վերանորոգումով ընդարձակ բնակարան՝ 178 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Սայաթ-Նովա պողոտայում՝ Անի Պլազա հյուրանոցի հարևանությամբ, 22 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանի ողջ կահույքը, տեխնիկան, լուսավորությունը և սանհանգույցների սանտեխնիկան առաջատար բրենդների արտադրանք են։ Բնակարանը դեռևս բնակեցված չի եղել։ Ննջասենյակներից մեկը ունի իր առանձին սանհանգույցը։ Հատակը ծածկված է պրեսգրանիտով: Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։ Սանհանգույցները պատված են եվրոպական արտադրության սալիկներով: Բաց պատշգամբներից բացվում է քաղաքի հիանալի տեսարան։ Շենքն ունի անվտանգության համակարգ, գործում է երկու վերելակ։ Գինը ներառում է կահույքը և տեխնիկան, ինչպես նաև ստորգետնյա ավտոկայանատեղի` 1 մեքենայի համար: