Աջափնյակ համայնքում՝ Շիրազ փողոցին կից՝ Գ-1 նորակառույց թաղամասում, վաճառվում է երկու հարկանի նորակառույց առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 430 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 250 քմ։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, ունի 4 ննջասենյակ՝ բոլորը իրենց առանձին լոգասենյակներով և զգեստապահարաններով, ընդարձակ և նրբաճաշակ կահույքով հյուրասենյակ, գեղեցիկ կահավորված խոհանոց և 4 բաց պատշգամբ։ Ապահովված է մշտական ջրով, գազով, անցկացված է նաև անհատական ջեռուցման համակարգ։ Առանձնատունն ունի ավտոտնակ՝ նախատեսված երկու մեքենայի համար: Ողջ տարածքը պարսպապատած է, իսկ տունը երեսպատված է տրավերտինով: Պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Արարատ լեռ։ Բակը շատ բարեկարգ է և կանաչապատ, տեղադրված է մանղալ։