Վաճառվում կամ վարձով է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 106 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ալեք Մանուկյան փողոցում՝ Ֆիզկուլտուրայի ինստիտուտի հարևանությամբ, 7 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, 4 օդորակիչ, միջսենյակային փայտից դռներ, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են որակյալ սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Բնակարանը կահավորված է որակյալ և ժամանակակից կահոյքով և տեխնիկայով: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: