Վարձակալությամբ է տրվում 3 սենյականոց բնակարան՝ 110 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում՝ 13 հարկանի նորակառույց շենքի 13-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ 2 սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Խոհանոցը կահավորված է ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով։ Ունի բաց պատշգամբ։ Բնակարանը ցանկության դեպքում կկահավորվի: