Վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ և յուրահատուկ դիզայներական լուծումներով բնակարան՝ 178 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ձորափ փողոցում՝ Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, 13 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում: Այն կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով։ Ջեռուցում և հովացումը կենտոնացված է։ Խոհանոցը և սանհանգույցները պատված են սալիկներով: Բնակարանը կահավորված է որակյալ և ժամանակակից կահույքով։ Բնակարանն ունի բաց պատշգամբ, որոնցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ողջ քաղաքը և Արարատ լեռը։ Շենքն ունի անվտանգության համակարգ, ստորգետնյա կայանատեղ` 2 մեքենայի` 40 քմ մակերեսով և մուտքում գործում է 2 վերելակ։ Սեյսմոկայունությունը որակավորված է 9 բալ։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին: