Վաճառվում է ունիվերսալ տարածք՝ 140 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արամի և Մեսրոպ Մաշտոց փողոցների խաչմերուկում՝ նախկին Մալիբու սրճարանի դիմաց՝ "Բուլվար Պլազա" նորակառույց բիզնես կենտրոնի 2-րդ հարկում։ Տարածքի մի մասը 65 քմ-ը գտնվում զրոյական վիճակում,իսկ 75 քմ-ը կապիտալ վերանորոգված է և տրված է շահավետ պայմաններով վարձակալությամբ ։ Առաստաղի բարձրությունը կազմում է 4.90 մետր: Ցանկության դեպքում կարելի է ձևափոխել տարածքը և դարձնել 2 հարկ: Առկա են հատակից առաստաղ ձգվող եվրոպական արտադրության բարձրակարգ պատուհաններ։ Հարմար է ցանկացած գրասենյակային գործունեության, ինչպես նաև սպասարկման բիզնես գործունեությունների համար։ Շենքի արտաքին դիզայնն ու ճարտարապետական գեղեցիկ լուծումները թույլ են տալիս շինությանը լինել առավել տեսանելի և գրավիչ ցանկացած հաճախորդի համար։Շենքն ունի անվտանգության համակարգ և աշխատակից։Շենքում գործում է սպասարկման վճար: