Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում վարձով է տրվում 3 սենյականոց ընդարձակ, շքեղ և գեղեցիկ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 100 քմ.: Այն գտնվում է 13 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտներին, ունի յուրահատուկ դիզայն և գեղեցիկ լուսավորություն: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ: Բնակարանը կահավորված է բարձրորակ և թանկարժեք կահույքով: Շենքն ունի անվտանգության համակարգ և բնակարանի հետ տրվում է նաև ստորգետնյա կայանատեղ: