Վաճառվում է ունիվերսալ կոմերցիոն տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 730 քմ և գտնվում է Խորենացի փողոցում` առաջին գծի վրա, շատ բանուկ հատվածում: Տարածքը գտնվում է 10 հարկանի շենքի 1-ին հարկում, վերանորոգված է՝ տեղադրված է օդորակիչ, օդափոխման համակարգ և ջրատաքացուցիչ։ Բոլոր կոմունիկացիաները առկա են։ Մուտքի դուռը ապակի է, պատուհանները եվրոպական արտադրության են, ունի 12 հատ ցուցափեղկ, հատակը պրեսգրանիտ է, իսկ սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով։ Մուտքը ունի և՛ փողոցի, և՛ բակի կողմից։ Տարածքն այժմ տրված է վարձակալության` շահավետ պայմաններով (Ծիրան սուպերմարկետին): Տարածքի դիմացը առկա է ավտոկայանատեղի` նախատեսված 40 և ավելի ավտոմեքենաների համար: