Վարձով է տրվում կամ վաճառվում է 2 սենյականոց գեղեցիկ դիզայնով և հարմարավետ բնակարան` 70 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Հր. Քոչար փողոցում՝ Ռիո մոլի հարևանությամբ, 11 հարկանի նորակառույց շենքի 7-րդ հարկում: Բնակարանը եվրո վերանորոգված է, համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, իսկ հովացումը` օդորակչով։ Սանհանգույցը և խոհանոցը պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են գեղեցիկ և յուրօրինակ կահույքով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։