Վաճառվում է 4 սենյականոց բնակարան՝ 152 ք.մ. մակերեսով Ծարավ Աղբյուր փողոցում՝ 10 հարկանի նորակառույց շենքի 5-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Տեղադրված է երկաթյա դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և տաքացվող է: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը և խոհանոցը պատված է սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որից բացվում է գեղեցիկ տեսարան: Բնակարանի հետ վաճառվում է նաև ստորգետնյա կայանատեղ` նախատեսված 2 մեքենայի համար` հավելավճարով: Հնարավոր է նաև բնակարանի վաճառքը կահույքի և տեխնիկայի հետ միասին` նույնպես հավելավճարով: