Վաճառվում է 1 ձևափոխված 2 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 40 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Քաջազնունի և Ե. Քոչար փողոցների խաչմերուկում` 10 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են: Հատակը ծածկված է պրեսգրանիտով։ Բոլոր սենյակները կահավորված են ժամանակակից և որակյալ կահույքով: Բնակարանն ունի բաց պատշգամբ և խորդանոց: Վաճառվում է ողջ կահույքի և տեխնիկայի հետ միասին: Շքամուտքը ևս կապիտալ վերանորոգված է և վերելակը անխափան գործում է: