Տպագրիչներ և Հանրապետության փողոցների խաչմերուկում՝ վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ և գեղեցիկ կահավորված բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 116 քմ.: Այն գտնվում է 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է և ունի յուրահատուկ դիզայն: Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև նախասրահի, խոհանոցի և լոգարանների հատակը տաքացվող է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բրազիլական մանրահատակով, տեղադրված է 2 օդորակիճ։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որից մեկը մանղալով է։ Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր: Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին, ինչպես նաև ավտոտնակ` 24 քմ. մակերեսով` հավելավճարով: