Վարձով է տրվում 2 սենյականոց գեղեցիկ դիզայնով և գունային նրբաճաշակ լուծումներով բնակարան՝ 67 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կոմիտաս պողոտայում` Վրացական փողոցի խաչմերուկում, 15 հարկանի նորակառույց շենքի 12-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Հատակը ծածկված է սալիկով և լամինատով։ Բնակարանի ջեռուցումն ու հովացումն իրականացվում է անհատական համակարգով: Բնակարանը ամբողջությամբ կահավորված է և նոր և ժամանակակից կահույքով և տեխնիկայով։ Ունի 1 բաց պատշգամբ, որից բացվում է քաղաքի գեղեցիկ տեսարան: Բնակարանը տրվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։