Երկարաժամկետ վարձակալությամբ է տրվում 5 սենյականոց ընդարձակ և արևոտ բնակարան՝ 170 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վերին Անտառային փողոցում՝ 9 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Ջեռուցումը կենտրոնացված է, իսկ հովացումը կատարվում է օդորակիչներով։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Բնակարանը ապահովված է նոր կահույքով և տեխնիկայով։Բաց պատշգամբներից բացվում է հիանալի տեսարան դեպի ողջ քաղաքը և Արարատ լեռը: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Շենքն ունի անվտանգության համակարգ և կայանատեղ։