Սարյան և Պուշկին փողոցների խաչմերուկում` Զովք սուպերմարկետի մոտ, վաճառվում է 6 սենյականոց ընդարձակ (2 բնակարան միացված են իրար) բնակարան, որի ընդհանուր մակերեսը կազմում է 175քմ.: Այն գտնվում է 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է: Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Խոհանոցը կահավորված է, բոլոր սենյակներում կան ներկառուցված պահարաններ, հյուրասենյակում ունի բուխարի: Բնակարանն ունի եռակողմ դիրք, առաստաղի բարձրությունը 3 մետր է: Շենքը Հատուկ նախագծի է և ունի վերելակ: Մոտակայքում կարող եք գտնել բազմաթիվ խանութներ, ժամանցի կենտրոններ, սուպերմարկետներ, բանկեր, մարզասրահ, ինչպես նաև Սարյան փողոցը հայտնի է իր գինետներով և սրճարաններով: Բնակարանի հետ առկա է նաև երկաթե ավտոտնակ: