Վաճառվում է 3 սենյականոց լուսավոր և գեղեցիկ ինտերիերով բնակարան՝ 74 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Աղայան փողոցում՝ 9 հարկանի շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ Սանհանգույցը սալիկապատված է, հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանը կահավորված է և ապահովված է տեխնիկայով, սպասքով, անկողնային պարագաներով։ Առկա է ինտերնետ և սմարթ TV: Ունի բաց պատշգամբ՝ քաղաքի գեղեցիկ տեսարանով։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, Օպերայի թատրոնը և Կարապի լիճը։ Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: