Վաճառվում է 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մաշտոցի պողոտայում` նորակառույց այգու դիմաց, 9 հարկանի հատուկ նախագծային շենքի 9-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նոր եվրո վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, վիտրաժային եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և կերամոգրանիտով: Սանհանգույցները սալիկապատված են: Ջեռուցման համակարգը անցկացված է: Բնակարանից բացվում է հիանալի տեսարան դեպի նախկին Մալիբու այգի, իսկ ննջարաններից երևում է Արարատ լեռը: Բնակարանը տանիքում ունի տեռասսա` մոտ 100 քմ. մակերեսով: Բոլոր տեսակի ժամանցի վայրերը, խանութները, բանկերը և այլ անհրաժեշտ հաստատությունները անմիջապես հարևանությամբ են գտնվում: