Աղայան փողոցում վաճառվում է 2 սենյականոց բնակարան 8 հարկանի նորակառույց շենքի 4-րդ հարկում: Բնակարանի ընդհանուր մակերեսը կազմում է 66ք.մ.: Բնակարանը հանձնվելու է զրոյական վիճակում՝ պատերը գաջված, բաժանումները արված, հոսանքի լարերը և ջրի խողովակները հասցված, պատուհանները և մուտքի դուռը տեղադրված: 1ք.մ. արժեքը 2200 - 2900$ է՝ կախված հարկից, դիրքից և քառակուսի մետրից: Բնակարանը կարելի է ձեռք բերել անմիջապես կառուցապատողից՝ եկամտահարկի վերադարձի օրենքով: