Վաճառվում է 4 սենյականոց նրբաճաշակ և գեղեցիկ բնակարան Վարդանանց և Խանջյան փողոցների խաչմերուկի մոտ՝ Վերնիսաժի հարևանությամբ։ Գտնվում է 23 հարկանի նորակառույց շենքի 18-րդ հարկում: Ընդհանուր մակերեսը՝ 156 ք/մ։ Բաղկացած է 1 նախասրահից, 1 զգեստապահարանից, 1 հյուրասենյակ, 2 ննջասենյակ, որոնցից մեկը իր սանհանգույցով և զգեստապահարանով,1 խոհանոց, 2 սանհանգույց, 1 լվացքասենյակ, 1 բաց պատշգամբ, որտեղից բացվում է քաղաքային գեղեցիկ համայնապատկեր: Բնակարանում այս պահին կատարվում են նորոգման և հարդարման աշխատանքներ։ Նորոգման ընթացքում գործածվում է բացառապես բարձրորակ շինանյութ։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ: Ջեռուցումը կենտրոնացված է, տեղադրվելու է օդորակիչ։ Շենքն ունի անվտանգության ծառայություն: Առկա է նաև ստորգետնյա ավտոկայանատեղի` հավելավճարով։