Վարձակալության է տրվում 2 հարկանի գեղեցիկ և ինքնատիպ նորակառույց առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 280 քմ, իսկ հողատարածքինը՝ 500 քմ։ Այն կապիտալ նորոգված է և ունի յուրահատուկ դիզայն։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված է օդորակիչներ։ Սանհանգույցները պատված են սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Առանձնատունը կահավորված է ժամանակակից կահույքով, տեխնիկայով։ Շնորհիվ հատակից առաստաղ ձգվող պատուհանների` տունն էլ ավելի լուսավոր ու գեղեցիկ է դարձել: Առանձնատունը պարսպապատ է, բակում ունի լողավազան, մանղալ, ամառային խոհանոց և զրուցարան: