Չարենցի փողոցում` Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկի մոտ, վաճառվում է 5 սենյականոց բնակարան, որը հիանալի կարող է ծառայել որպես ունիվերսալ կոմերցիոն տարածք: Այն գտնվում է 3 հարկանի շենքի 1-ին հարկում, ունի նաև կիսանկուղային հարկ և քարե ավտոտնակ: Բնակարանը 95 քմ. է, կիսանկուղային հարկը` 55.51 քմ., ավտոտնակը` 36 քմ.: Բնակարանը կապիտալ վերանորոգված է, ունի ջեռուցման համակարգ, տեղադրված է, օդորակիչ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Բնակարանն ունի երկկողմանի մուտք: Շենքը գտնվում է առաջին գծի վրա: