Վաճառվում է 3 սենյականոց շատ նրբաճաշակ և ժամանակակից դիզայնով բնակարան` 90 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Բուզանդ փողոցում` նորակառույց այգու հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 10-րդ հարկում։ Բնակարանը կապիտալ եվրո նորոգված է, ողջ կահույքը և տեխնիկան նոր է, բարձրորակ և շատ հարմարավետ: Ջեռուցում և հովացումը կենտրոնացված է։Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Բնակարանն ունի բաց պատշգամբ: Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը։ Բնակարանը վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին: