Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 80 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կիևյան փողոցում՝ Բարեկամություն մետրոյի հարևանությամբ, 5 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, պատուհանները եվրոպական արտադրության են, միջսենյակային դռները փայտից են։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը և լոգասենյակը սալիկապատված են, հագեցած են սանտեխնիկայով: Շենքը գտնվում է 1-ին գծի վրա, մոտ են գտնվում բոլոր խանութները, տրանսպորտի կանգառը, ժամանցի վայրերը: Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: