Վաճառվում կամ վարձով է տրվում 2 սենյականոց բնակարան՝ 37 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում, 4 հարկանի քարե շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված և չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է պրեսգրանիտով: Սանհանգույցը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Ջեռուցվում է գազի կաթսայով: Բնակարանը կահավորված է նոր կահույքով և տեխնիկայով: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին։ Մոտակայքում են գտնվում բոլոր անհրաժեշտ խանութները, ժամանցի վայրերը, Հանրապետության հրապարակը։