Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն, որը գտնվում է Ձորաղբյուրի ամենագեղատեսիլ հատվածներից մեկում՝ ձորի եզրին և ունի հրաշալի տեսարան։ Շինության մակերեսը 285 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 1600 քմ.։ 1-ին հարկում կա նկուղ, սանհանգույց։ 2-րդ հարկում՝ ընդարձակ և կահավորված խոհանոցն է, ճաշասենյակը, լվացքասենյակ և ընդարձակ նախասրահ։ 3-րդ հարկում՝ 3 ննջասենյակներ, զգեստասենյակ, նախասրահ և ևս 1 սենյակ: Առանձնատունը վերանորոգված է, հատակը ծածկված է մանրահատակով։ Ունի կաթսայատուն, 2 ջրի պոմպ, հոսանքի շարժիչ (դվիժոկ), անցկացված է նաև եռաֆազ հոսանք։ Առանձնատունն ունի բարեկարգ պտղատու այգի, լողավազան, զրուցարան՝ իր մանղալով, կիսակառույց շոքեբաղնիք։ Հողատարածքում հնարավորություն կա կառուցելու ևս 1 համաչափ առանձնատուն կամ ընդլայնել այգին: