Վարձակալության է տրվում 3 սենյականոց հարմարավետ բնակարան՝ 75 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում` Հանրապետության հրապարակի հարևանությամբ, 11 հարկանի պանելային շենքի 9-րդ հարկում: Այն կապիտալ վերանորոգված և դեռևս չբնակեցված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Խոհանոցը և սանհանգույցը պատված են սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են նորաձ և գեղեցիկ կահույքով։