Վաճառվում է երկհարկանի հյուրանոցային համալիր Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում: Հողատարածքի ընդհանուր մակերեսը՝ 3500 ք/մ։ Շինության մակերեսը՝ 1300 ք/մ։ Ընդհանուր հյուրանոցում առկա է 35 հյուրանոցային համար: Հյուրանոցը կապիտալ վերանորոգված է: Հատակը տաքացվող է, գործում է ջեռուցման և հովացման միասնական համակարգ: Անվտանգության համակարգի մոնտաժային աշխատանքները կատարված են: Արտաքինից շենքը երեսապատված է որակյալ գրանիտե սալիկով: Համալիրի բակային մասը ցանկապատով պատնեշված է և կանաչապատ: Սիզամարգերի մեջ մատղաշ եղևնիներ են տնկված: Հյուրանոցի հարակից տարածքում տեղադրված է 7 տաղավար: Այստեղ է գտնվում նաև դեռևս 1931թ-ին հիմնված Ստեփանավանի հայտնի Դենդրոպարկը, որտեղ ներկայացված է ավելի քան 500 բուսատեսակ: Ստեփանավանում և նրա մերձակայքում են գտնվում Լոռու բերդը, Սուրբ Գևորգ եկեղեցին՝ 5-ից 6-րդ դարում հիմնված, 11-ից 12-րդ դարում հիմնված Սուրբ Սարգիս եկեղեցին: Հաշվի առնելով վերը նշվածը, Ստեփանավանը հիանալի վայր է հյուրանոցային բիզնեսի համար։ Օգտվեք այս առաջարկից, բաց մի թողեք բարձր և կայուն եկամուտ ունենալու ձեր հնարավորությունը։ ...