Առինջ համայնքի` Խ. Աբովյան թաղամասի` 10-րդ փողոցում, վաճառվում է 2 հարկանի՝ գեղեցիկ ճարտարապետական տեսք ունեցող առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 380 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 1250 քմ։ Առանձնատունը մասնակի նորոգված է, ներքին հարդարման աշխատանքները կատարված չեն: Պատուհանները տեղադրված են, սենյակների բաժանումները կատարված են, հոսանքի լարերը և ջրի խողովակները անցկացված են, պատերը գաջված են, տանիքը կառուցված է: Առանձնատունն ունի ընդարձակ, կանաչապատ և բարեկարգ բակ` դեկորատիվ և պտղատու ծառերով, որտեղ առկա է ամառային խոհանոց` բուխարիյով: Բակում կա նաև շոգեբաղնիքին հատկացված տարածք: Տարածքը ամբողջովին պարսպապատված է: