Վաճառվում է 3 սենյականոց բնակարան՝ 94 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Արաբկիր 51-րդ փողոցում՝ Հյուսիսային ճառագայթի 2-ի հարևանությամբ, 13 հարկանի պանելային շենքի 6-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է։ Տեղադրված է եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է լամինատով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, սանհանգույցները հագեցած են սանտեխնիկայով։ Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Մասիս և Սիս սարերը։ Շենքի վերելակը փոխված է, իսկ շքամուտքը բարեկարգված է: Մոտակայքում կարող եք գտնել անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։ Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և տեխնիկայի հետ միասին: