Վաճառվում կամ վարձով է տրվում շքեղ եվրո վերանորոգված կոմերցիոն տարածք՝ 100 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Կիևյան և Օրբելի փողոցների խաչմերուկում՝ առաջին գծի վրա, 5 հարկանի շենքի 1-ին և նկուղային հարկերում: Հատակը տաքացվող է, տեղադրված է օդորակիչներ, մուտքի դուռը ցուցափեղկով է և փակվում է երկաթե շերտավարագույրով: 1-ին հարկը բաղկացած է 3 սրահից, խոհանոցից, 1 սանհանգույցից, իսկ նկուղային հարկում կա 4 սրահ և սանհանգույց։ Տարածքը այժմ ծառայում է որպես գեղեցկության սրահ և հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և կահույքով: Տեղադրված է անվտանգության համակարգ: Մուտքը անմիջապես փողոցից է: