Վաճառվում է գեղեցիկ և ճարտարապետական հետաքրքիր լուծումներով կառուցված առանձնատուն։ Գտնվում է Ջրվեժ թաղամասում՝ կենտրոնից 15 րոպե հեռավորության վրա։ Հողատարածքի մակերես՝ 2537 ք/մ։ Պարսպապատված է, տեղադրված են երկաթյա դարպասներ։ Շինության մակերեսն է 510 քմ: Բաղացած է երկու հարկերից։ Առանձնատան ընդհանուր մակերեսը՝ 430 ք/մ։ Բնակելի հատվածն ամբողջովին նորոգված է: 1-ին հարկում բացվում է ընդարձակ նախասրահ, մեծ և լուսավոր հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակը, մեկ ննջասենյակ և սանհանգույց։ 2-րդ հարկում կա 3 ննջասենյակ, 2 սանհանգույց և լվացքասենյակ։ 2-րդ հարկն ունի 2 բաց պատշգամբ, որտեղից բացվում է հիանալի տեսարան։ Նկուղային մասում առկա է սաունա, խաղասրահ և մարզասրահ: Առանձնատունն ունի կանաչապատ այգի, որտեղ կա ավանդական "խորովածանոց", ինչպես նաև զրուցարան, ամառային խոհանոց` 60 քմ, խորդանոց և սանհանգույց: Առանձնատանը կից կա փակ ավտոկայանատեղ՝ նախատեսված 2 և ավելի մեքենաների համար: Ճակատային մասում՝ ճանապարհի հարևանությամբ, նախատեսված է ավտոկայանատեղի հյուրերի համար՝ մոտ 10-12 մեքենայի հաշվարկով։