Առանձնատուն, 3 հարկանի, Արաբկիր, Երևան

10 Նոյեմբեր 2020
 
Արղության Բնակելի՝ 540 մ2, հողատարածք` 970 մ2 3 հարկանի , նորակառույց Կոդ` 107425   |   http://est.am/107425 click to copy the link
Վարձակալություն - 7,000 $/ամիս
Հայտարարության ժամկետը սպառվել է
Հաստատել արդիականությունը
դիտել են 12 անգամ

Արաբկիրի Արղության փողոցում վարձով է տրվում 3 հարկանի նորակառույց առանձնատուն գեղեցիկ այգիով: Այգին բաղկացած է դեկորատիվ ծառերից (եղենիներ, կլյոն, սակուրաներ) վարդեր, ամբողջովին կանաչապատված գազոն և մի քանի պտղատու ծառեր: Այգին ունի ավտոմատ ոռոգման համակարգ (Claber), բակում առկա է ավտոտնակ 2 մեքենանայի համար։ Առանձնատան ընդհանուր մակերեսը՝ 540 քմ է, հողատարածքը՝ 970 քմ։ Առանձնատունն ունի 4 լոգասենյակ, 4 ննջասենյակ, որոնցից 2-ն ունեն իրենց առանձին լոգասենյակները, 1-ը` ընդարձակ բաց պատշգամբ, զգեստասենյակ, մանկական խաղասենյակ, աշխատասենյակ (աշխատասենյակում առկա է բուխարի): Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, միայն էկոլոգիապես մաքուր (եվրոպական) և էկզոտիկ նյութերի օգտագործմամբ, առաջին հարկի հատակը քարից՝ տաքացվող է, մյուս երկու հարկերում բամբուկյա մանրահատակ է։ Առանձնատանը կառուցվել է հատուկ էներգախնայողության տեխնոլոգիաների կիրառմամբ (մինչև 75-90% էֆֆեկտիվությամբ), ինչպիսիք են՝ LED լուսավորությունը, եռաշերտ հարվածադիմացկուն պատուհանային ապակեպատումը, պեռլիտացեմենտային պատերի ջերմամեկուսացումը, էներգիայի վերադարձով օդափոխության համակարգը: Տեղադրված է կրկնակի ջեռուցման համակարգ՝ գազի, էլեկտրոէներգիաի կամ այլ էներգակիրների օգտագործման հնարավորությունով, տաք ջրի կուտակիչ (Ավստրիա) 250լ տարողությամբ, հատակի ջեռուցում, չիլլեր / ֆանկոիլների համակարգ ավտոմատ ֆիլտրացված մաքուր օդի մատակարարմամբ: Ներկառուցված ժամանակակից տեխնիկայով համալրված խոհանոց, անվտանգության առցանց տեսահսկման, ազդանշանային և տագնապի համակարգեր (սիգնալիզացիա), փակ տաքացվող լողավազան հակահոսքի / հիդրոմերսման և արծաթով (առանց քլորի) ջրի մաքրման համակարգերով, ջակուզի մարզասրահ, ժամանցի մեծ սրահ, բիլիարդ, խորդանոց, կինոսրահ Hi-End 7 + 1 ձայնային համակարգով (Marantz + Yamaha), վերանդա՝ ամառային կահույքով, ամառային խոհանոց: Առանձնատունը ամբողջովին կահավորված է արտասահմանյան հարմարավետ կահույքով եւ անհրաժեշտ տեխնիկայով :

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: ֆալկոլային
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 1
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ