Վաճառվում է 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով և ընդարձակ շքեղ վերանորոգված բնակարան՝ 112 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Մ. Բաղրամյան պողոտայում, 17 հարկանի նորակառույց շենքի 11-րդ հարկում: Տեղադրված է եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով և սալիկով: Սանհանգույցները պատված են բարձրորակ սալիկներով, հագեցած են սանտեխնիկայով: Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Ունի բաց պատշգամբ։ Շենքում գործում է շուրջօրյա անվտանգության համակարգ: Բնակարանը վաճառվում է կահույքի, տեխնիկայի և ստորգետնյա կայանատեղի հետ միասին: