Վաճառվում է 2 սենյականոց ստուդիո ոճի բնակարան՝ 56 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցում, 14 հարկանի նորակառույց մոնոլիտ շենքի 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ նորոգված է։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։ Սանհանգույցը պատված է իսպանական սալիկներով, հագեցած է սանտեխնիկայով: Ունի բաց պատշգամբ: Շենքում գործում է 2 վերելակ և անվտանգության համակարգ: Վաճառվում է խոհանոցի կահույքի հետ միասին: