Վաճառվում է 3 սենյականոց յուրահատուկ դիզայնով մոդեռն ոճի, շքեղ եվրովերանորոգումով ընդարձակ բնակարան՝ 170 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Եկմալյան փողոցում` Պուշկին, Սարյան և Արամի փողոցների միջնամասում, 10 հարկանի նորակառույց շենքի 8-րդ հարկում: Բնակարանն ունի երկու ընդարձակ և գեղեցիկ կահավորված ննջասենյակներ, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց և նախասրահ` բոլորը կահավորված ժամանակակից և նորաոճ կահույքով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է օդորակիչ։ Սանհանգույցները և խոհանոցը պատված են սալիկներով, լոգասենյակներից մեկում տեղադրված է ջակուզի: Բնակարանն ունի 2 բաց պատշգամբ, որոնցից մեկը ընդարձակ է և կահավորված: Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին: