Վաճառվում է 3 սենյականոց ընդարձակ, շքեղ եվրո վերանորոգումով և գեղեցիկ դիզայնով բնակարան՝ 151 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում` Դալմա առևտրի կենտրոնի հարևանությամբ, 16 հարկանի նորակառույց շենքի 6-րդ հարկում: Բնակարանի վերանորոգման համար օգտագործվել է բացառապես որակյալ և արտասահմանից ներկրված նյութեր: Հատակը ծածկված է եվրոպական բարձրորակ մանրահատակ և սալիկով։ Ողջ կահույքը և տեխնիկան նորաոճ է և յուրահատուկ: Բնակարանն ունի 2 սանհանգույց, ննջասենյակներից մեկն ունի առանձին լոգարանն ու զգեստասենյակը: Բնակարանն ունի ընդարձակ և գեղեցիկ կահավորված 2 բաց պատշգամբ` հիանալի տեսարանով: Ջեռուցում և հովացումը անհատական է: Շենքն ունի անվտանգության համակարգ, 2 վերելակ, խաղահրապարակ և ստորգետնյա ավտոկայանատեղ: Վաճառվում է կահույքի և տեխնիկայի հետ միասին, իսկ կայանատեղը` հավելավճարով: