Երկարաժամկետ վարձակալության է տրվում երկու հարկանի գեղեցիկ առանձնատուն Վահագնի թաղամասում։ Շինության մակերեսը՝ 475 քմ,հողատարածքի մակերես՝ 1300 քմ: Առանձնատունը կապիտալ նորոգված է Բաղկացած է երեք հարկերից: Առաջին հարկը բաղկացած է՝ ընդարձակ նախասրահից, հյուրասենյակից, ճաշասենյակից, խոհանոցից, սանհանգույցից և խորդանոցից: Հյուրասենյակում առաստաղի բարձրությունը հասնում է մինչև 6 մետրի: Խոհանոցից կա ելք դեպի տերասսա և ետնաբակ: Առանձնատունն ունի առանձին կանաչապատ և խնամված բակ: Երկրորդ հարկը բաղկացած է նախասրահից, երեք պատշգամբից, չորս ննջասենյակներից (մեկն իր անհատական լոգասենյակով և հանդերձասենյակով, երկուսն ունեն պատշգամբ) և ընդհանուր սանհանգույց: Նկուղը նորոգված է, բաղկացած չորս մասից: Առանձնատունն ունի ավտոտնակ նախատեսված երկու մեքենայի համար: Օդափոխման համակարգը կենտրոնական է, ունի փոքրիկ կաթսայատուն: Առանձնատունը գտնվելով էլիտար թաղամասում ունի հրաշալի սպասարկում: Այն իր մեջ ներառում է 24 ժամյա անվտանգության համակարգ, ձնահավաքություն, արտաքին տարածքների մաքրություն և տեխնիկական սպասարկում։ Թաղամասում առկա են մի շարք ժամանցի վայրեր, նախատեսված տարբեր նախասիրություններ ունեցող մարդկանց համար: Դրանք են՝ ռեստորան, սրճարան և լողավազան: Սպորտային ժամանցի համար նախատեսված են թենիսի կորտեր, ֆուտբոլի դաշտ, բասկետբոլի խաղահրապարակ և գոլֆի դաշտ: Քաղաքային ենթակառուցվածքներից այստեղ առկա են նաև մանկապարտեզ և միջազգային դպրոց: Թաղամասը լինելով քաղաքի ծայրամասում զերծ է աղմուկից և քաղաքային օդի աղտոտվածությունից: