Հալաբյան փողոցում(ֆիզգորոդոկ) վաճառվում է 2 հարկանի մոդեռն ոճի նորակառույց առանձնատուն, որի շինությունը 150 քմ., իսկ ընդհանուր հողատարածքինը` 220 քմ.։ Առանձնատունը նոր կապիտալ եվրո վերանորոգված և չբնակեցված է։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև հատակը տաքացվող է: Խոհանոցը և սանհանգույցները սալիկապատված են որակյալ սալիկներով, պատուհանները ճաղավանդակներով են, հատակը ծածկված է սալիկով և որակյալ լամինատով։ 1-ին հարկում գտնվում է ընդարձակ հյուրասենյակը, խոհանոցը, սանհանգույց, միջանցք` հարմարավետ զգեստապահարանով և 1-ին հարկից մուտք դեպի բակ և այգի: 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, 2 սանհանգույց և ննջարաններից մուտք դեպի բաց պատշգամբ: Խոհանոցը կահավորված է ժամանակակից և գեղեցիկ կահույքով: Առանձնատունն ունի յուրահատուկ ճարտարապետական տեսք և գեղեցիկ երեսպատված է: