Նորք Մարաշ համայնքում` Նորքի 17-րդ փողոցում, վաճառվում կամ վարձով է տրվում 2 հարկանի ընդարձակ և ինքնատիպ առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 271 քմ, իսկ ընդհանուր հողատարածքինը՝ 500 քմ, ունի նկուղ` 30 քմ.։ Առանձնատունը կապիտալ նոր կառուցված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների: Ջեռուցվում է գազի կաթսայով, ինչպես նաև հատակը տաքացվող է։ Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պատուհաններ, որի շնորհիվ առանձնատունն ստանում է էլ ավելի յուրահատուկ տեսք և լուսավորություն: 1-ին հարկում գտնվում է ընդարձակ և գեղեցիկ կահավորված հյուրասենյակը, խոհանոցը, նախասրահը, հյուրերի համար նախատեսված սանհանգույցը, մուտքը դեպի տերասսա, որը նախատեսված է ամառային հանգստի համար դարձնել զրուցարան և ավտոտնակը` 1 մեքենայի համար նախատեսված: 2-րդ հարկում տեղակայված են 3 ննջասենյակները, որոնցից մեկը իր սանհանգույցով և հիասքանչ տեսարանով դեպի ողջ քաղաքը: Բոլոր սանգանգույցները գրանիտապատ են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Առանձնատունը ցանկապատված է, հողատարածքի վրա հնարավոր է կառուցել լողավազան: