Վաճառվում է 4 հարկանի ընդարձակ շքեղ առանձնատուն, որը գտնվում է Արղության փողոցում՝ հանգիստ և անաղմուկ հատվածում` Հրազդանի կիրճի մոտ: Տան մակերեսը՝ 880 քմ է (յուրաքանչյուր հարկը 220 քմ.), իսկ հողի մակերեսը՝ 800 քմ է։ Առանձնատան 2-րդ հարկը կապիտալ վերանորոգված է, իսկ մնացած հարկերը գտնվում են վերանորոգման ընթացքում։ Առանձնատունն ունի շատ գեղեցիկ ճարտարապետական տեսք, երեսպատված է տուֆ քարով և մոնոլիտ շինություն է: Ողջ ֆասադային հատվածը, հատակից առաստաղ ձգվող պատուհաններով է, որի շնորհիվ առանձնատունն շատ լուսավոր է և ինքնատիպ: 2-րդ, վերանորոգված հարկը, բաղկացած է 3 ննջասենյակից, ընդարձակ հյուրասենյակից, խոհանոցից և 2 սանհանգույցից: Բակում նախատեված է ամառային խոհանոց և տաղավար, լողավազան: Հնարավոր է նաև վարձակալությամբ հանձնել: