Վաճառվում է 6 սենյականոց լուսավոր, ընդարձակ դուպլեքս բնակարան՝ 190 ք.մ. մակերեսով, որը գտնվում է Վարդանանց փողոցում, 3 հարկանի քարե շենքի 3-րդ և 4-րդ հարկերում, որի 5-րդ հարկը մանսարդային հարկ է և կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության: Բնակարանը կապիտալ վերանորոգվել է տարիներ առաջ: Տեղադրված է եվրո պատուհաններ, հատակը ծածկված է մանրահատակով: Ջեռուցումն իրականացվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչ։ 1-ին հարկում ընդարձակ ճաշասենյակն է, խոհանոց, լոգասենյակ և մեկ ննջասենյակ: 2-րդ հարկում` նախասրահ, խոհանոց, 3 ննջասենյակ, սանհանգույց: Բնակարանն ունի շքապատշգամբ և ընդարձակ բաց պատշգամբ, ողջ բնակարանի երկայնքով: Հնարավոր է վաճառք կահույքի և տեխնիկայի հետ միասին: