Երևանի սրտում` Օպերայի թատրոնի և Կասկադ համալիրի հարևանությամբ, սակայն անաղմուկ հատվածում` Բայրոնի փողոցում, վաճառվում կամ վարձով է տրվում 4 սենյականոց ընդարձակ բնակարան՝ 152 ք.մ. մակերեսով, 5 հարկանի քարե` Ստալինյան նախագծի` բետոնե ծածկերով շենքի, 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ վերանորոգված է բարձրորակ շինարարական նյութերով։ Տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, նախասրահի և խոհանոցի հատակը ծածկված է կերամոգրանտով, իսկ ննջասենյակներում և հյուրասենյակում` մանրահատակով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բնակարանն ունի զգեստապահարան: Մուտքը բարեկարգ է և տեղադրված է դոմոֆոն: