Արամի փողոցում՝ Դարգեթ սրճարանի հարևանությամբ՝ 16 հարկանի նորակառույց շենքի 1-ին հարկում, վաճառվում կամ վարձով է տրվում ունիվերսալ կոմերցիոն տարածք, որի ընդհանուր մակերեսը կազմում է 360 ք.մ: Տարածքը բաղկացած է մոտ 10 սրահից, որոնք հեշտությամբ կարելի է վերապլանավորել: Խոհանոցը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և օդափոխության համակարգով: Սրահները ջեռուցվում են անհատական համակարգով, ունի նաև հովացման համակարգ: Ֆասադային հատվածը հատակից առաստաղ ձգվող պատուհաններով է և դիմացը ունի բացօթյա տարածքը, որը ևս հնարավոր է օգտագործել ըստ անհրաժեշտության: Մուտքը անմիջապես Արամի փողոցից է, սակայն ունի մուտք նաև բակի կողմից։ Արամի փողոցը հայտնի է իր նորակառույց շենքերով և հիանալի այգիյով, որի շնորհիվ փողոցը շատ բանուկ է և լի է սրճարաններով: Տարածքը հարմար է ժամանցային ցանկացած գործունեության, սուպերմարկետի, գրասենյակի և այլ գործունեությունների համար: