Վաճառվում կամ վարձով է տրվում 2 հարկանի յուրահատուկ հայկական մոտիվներով և կահավորանքով առանձնատուն-հյուրատուն` 280 քմ. մակերեսով շինությունով և 350 քմ. հողատարածքով, որը գտնվում է քաղաքի կենտրոնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա` Կիլիկիա թաղամասում` Լուսինյանց փողոցում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է լամինատով և փայտով։ Տեղադրված է 2 հատ օդորակիչ, ապահովված է տաք և սառը ջրով, ունի նաև ջեռուցման համակարգ: Սանգանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով։ Բոլոր սենյակները կահավորված են ինքնատիպ և յուրահատուկ հայկական ոճի փայտի կահույքով և ժամանակակից տեխնիկայով: 1 -ին հարկում` հյուրասենյակ, խոհանոց` նախասրահով, 2 լոգարան, 3 ննջարան: 2-րդ հարկում` խոհանոց` նախասրահով, հյուրասենյակ, 2 ննջարան, որոցից մեկը իր առանձին սանհանգույցով և զգեստասենյակով, կահավորված տերասսա` ամառային հանգստի համար, որից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռը: Բակը ևս շատ բարեկարգ է, կա մանղալ, խոհանոց` նկուղով, բարի սեղան` իր բոլոր հարմարություններով և ևս մեկ առանձին ննջասենյակ` առանձին մուտքով: Առանձնատունը կարող է ծառայել որպես գործող բիզնես` հյուրատուն: Վաճառվում է մասնակի կահույքով: