Վաճառվում է 3 սենյականոց նրբաճաշակ, ընդարձակ և իր տեսակի մեջ յուրահատուկ բնակարան՝ 93 ք.մ. մակերեսով, որը գտնվում է քաղաքի սրտում` Օպերայի թատրոնի հարևանությամբ` Սարյանի անվան այգու դիմաց` Մոսկովյան փողոցում` քաղաքի լավագույն շենքերից մեկում, որն ունի պատմամշակութային արժեք: Շենքը 4 հարկանի քարե` Թամանյանական նախագծով և բետոնե ծածկերով է, իսկ բնակարանը գտնվում է 4-րդ հարկում: Բնակարանը կապիտալ եվրո վերանորոգված է։ Ողջ տունը վերանորոգվել է միմիայն բարձրորակ շինանյութով` հատակը ծածկված է կաղնե մանրահատակով և կերամոգրանիտով: Ջեռուցում և հովացումը կատարվում է անհատական համակարգով, բոլոր սենյակներում տեղադրված է օդորակիչ, խոհանոցի, նախասրահի և սանհանգույցի հատակը տաքացվող է։ Բակում կա ազատ տարածք՝ մեքենաները կայանելու համար և խաղահրապարակ։